Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capֆգֆture
A A
Քաղաքականություն

Ռուբեն Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը։
Դատավոր Դ. Արղամանյանի նախագահությամբ դատարանը կալանքը փոխարինեց բացակայելու արգելքով, և Հակոբյանը ազատ արձակվեց նիստերի դահլիճից։

Նրա պաշտպան Գրիգոր Մեղդեսյանը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը։ Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 70-ամյա Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց նախապես կիրառվել էր 2-ամսյա կալանք։