Որոշել էի, որ դերասանուհի պիտի դառնամ․ Անահիտ Թոփչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կդառնար Անահիտ Թոփչյանը կդառնար 78 տարեկան։
Անահիտ Թոփչյան (1947–2021)։
Նա բեմում և կինոյում թողեց անմոռանալի կերպարներ, իսկ գրականությամբ ու թարգմանություններով հարստացրեց մեր մշակույթը։
Թոփչյանը հիշվում է որպես տաղանդավոր արվեստագետ և գեղեցիկ կին, որի ստեղծագործական ժառանգությունը շարունակում է ապրել։
Առաջարկում ենք հիշել նրան եւ դիտել մեր Դիմանկար շարքից նրա մասնակցությամբ, որը նկարահանվել է 2015թ-ին։
«Դերասանը երջանիկ է բեմում, որովհետև ազատագրվում է ինքն իրենից: Այն, ինչ չէր համարձակվի ասել ու անել իր անունից, ասում և անում է իր հերոսի անունից: Նա երջանիկ է բեմում, քանզի ազատ է, թեպետ այդ ազատությունն, ավաղ, երևակայական է: Գրողն՝ ինքն իրենից ազատվելու այդ առավելությունը չունի: Նա ինքն է ստեղծում իր ազատությունը, իր երջանկությունն ու դժբախտությունը»։
«Մանկությունից էր իմ մեծ ցանկությունը կերպարանափոխվելու: Որոշել էի, որ դերասանուհի պիտի դառնամ»։