Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՆԱՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԵՑ

Սպորտ

Կաննում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում կայացան 7-րդ տուրերի հանդիպումները:

Հայաստանը ներկայացնող Արտաշես Մինասյանը մինչ այս տուրը ընթանում էր 1-ին հորիզոնականում, սակայն 7-րդ տուրում հայ գրոսմայստերը պարտվեց Միխայիլ Իվանովին եւ 5 միավորով բաժանում է 5-16-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը, նույնպես վաստակել է 5 միավոր: