Բացել լրահոսը Փակել լրահոսը
owl_detail_620_b8ff0770e04b76bec6be767ee617eff2
A A
Քաղաքականություն

Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիայի նախագահական պալատին

Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիայի նախագահական պալատին, հաղորդում է Reuters-ը։

Մինչ այդ՝ այսօր նաև Դամասկոսի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարությունն էր հարձակման ենթարկվել։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի հետ սահմանակից շրջաններ՝ սպառնալով սաստկացնել հարվածները, քանի դեռ Դամասկոսը դուրս չի բերել իր ուժերը երկրի հարավից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են սկսվելդրուզների և տեղական ջոկատների միջև։

Իսրաելը պնդում է, թե ռազմական հարձակումների նպատակն է աջակցել դրուզ փոքրամասնությանը և թույլ չտալ, որ Սիրիան ամրապնդի ռազմական ներկայությունը սհմանակից շրջաններում։

Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Թոմ Բարաքն այսօր կոչ է արել կողմերին «հետ քաշվել և երկխոսություն սկսել»։