A
A
Սահմանադրության ո՞ր հոդվածով եք առաջնորդվում Կաթողիկոսի դեմ Ձեր գործողություններում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար, Սահմանադրության ո՞ր հոդվածով է առաջանորդվում Գարեգին 2–րդի և Հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ իր գործողություններում։ Sputnik Արմենիայի այս հարցին Փաշինյանը չկարողացավ պատասխանել, նշեց միայն, որ այս հարցում առաջնորդվում է որպես Հայ եկեղեցու հետևորդ, որի համար եկեղեցին սրբություն է։
«Ես առաջին հերթին գործում եմ Հայ առաքելական եկեղեցու նորոգման և փրկության օրակարգի շրջանակում, գործում եմ առաջին հերթին որպես հավատավոր հետևորդ։ Դա նաև համընկել է այն փաստի հետ, որ ես նաև ՀՀ վարչապետ եմ։ Հայ եկեղեցին ինձ համար սրբություն է»,– հայտարարեց նա։
Փաշինյանը նշեց` Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր և բարոյական արժեքների էպիկենտրոնը պետք է լինի, և իր կոչումով նաև այդպիսին է։
Նա անթույլատրելի է համարում, որ կարելի է խնդիրների մասին տեղյակ լինել, բայց դրանց լուծմանը չձգտել. դա կարող է դիտվել որպես այդ բարոյական և հոգևոր արժեքներից հրաժարում: