A
A
«Ցույցերին մասնակցելու համար աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է»․ Արթուր Սաքունց
Աջակցիր «Ա1+»-ինԻրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․
Բողոքի ցույցերին, հավաքներին մասնակցելու համար մարդուն աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է:
Մարդուն իր կամքին հակառակ հավաքներին, բողոքի ցույցերին մասնակցելու հարկադրելը՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով, մարդու իրավունքի կոպտագույն խախտում է:
Մարդու իրավունքի մի կոպտագույն խախտումը մարդու իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտման սպառնալիքով ոչ թե վերացնում է մարդու իրավունքի կոպտագույն խախտումը, այլ բազմապատկում է խախտումների քանակը: