Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՅԴ-պաշտոնական-լոգո-զինանշան-2-1024x576-1 (1)
A A
Պաշտոնական

Քաղաքական հետապնդումների նոր փուլ․ ՀՅԴ-ն հայտարարում է ապօրինի ձերբակալությունների և խուզարկությունների մասին (տեսանյութ)

Քիչ առաջ իրականացվել են ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու անդամների նկատմամբ։ Ինչպես հաղորդում է կուսակցության տարածած հայտարարությունը, սա քաղաքական հետապնդումների նոր փուլ է, որը սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։

ՀՅԴ-ն շեշտում է, որ անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից, «որևէ ճնշում չի կարող մեզ լռեցնել», ընդգծելով, որ նման գործելաոճը «անհնար է, որ չառաջացնի համարժեք հակազդեցություն»։

Կուսակցությունը չի հայտնել ձերբակալվածների թիվը կամ մանրամասներ՝ խուզարկությունների վերաբերյալ։