Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ անհետ կորածների հարազատների կողմից (տեսանյութ)

Անհետ կորածների հարազատները երեկվանից երկկողմանի փակ են պահում Բաղրամյան պողոտան։ Նրանց պահանջն է՝ վերանշանակել ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին, որը գլխավորում էր անհետ կորածների հարցերով հանձնաժողովը։

Այսօր նրանց լսելու է եկել ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Հարազատները նաև պահանջում են հանդիպում ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանի հետ։

Բողոքավորների մտահոգությունն է, որ Աբազյանի հեռանալուց հետո անհետ կորածների գործերով այլևս արդյունավետ աշխատանք չի իրականացվի։