A
A
Արթիկ համայնքում ուժեղ պտտահողմ է եղել (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրթիկի համայնքապետարանից հայտնում են․
Նախօրեին` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ։
Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։