A
A
ՄԵԿՆԵՑԻՆ ՍՈՖԻԱ
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի12-ի լույս առավոտյան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա են մեկնել ազատ ոճի ըմբիշներ գյումրեցի Արտյոմ Նալբանդյանը (60կգ) եւ վանաձորցի Ժիրայր Հովհաննսիյանը (66կգ)` ավագ մարզիչ Հրանտ Ենոքյանի գլխավորությամբ:
Մարզիկների հետ Սոֆիա է մեկնել նաեւ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի անդամ Ստեփան Ղազարյանը:
Հայ ըմբիշները Սոֆիայում կմասնակցեն միջազգային վարկանիշային մրցաշարի: Յուրաքանչյուր քաշային կարգում 1-ին 4 տեղերը գրաված ըմբիշները 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն: