ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ գործադիր կոմիտեի 2004թ. առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էին հետեւյալ 3 հարցերը.
1.2004. թ. ոչ սիրողական ֆուտբոլի մրցումների կանոնակարգի եւ խաղացանկի քննարկում ու հաստատում:
2. Արտոնագրման գործընթացների ղեկավար մարմինների, անդամների անկախության հաստատում:
3. «Դինամո-2000» եւ «Սպարտակ» թիմերի վերանվանման հարցը:
Մինչ այս հարցերը քննարկելը ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործկոմի անդամներին առաջարկեց այսուհետեւ լրագրողներին թույլ տալ ներկա գտնվել նիստերին: Առաջարկը ընդունվեց:
Կանոնակարգի հետ կապված իր զեկույցը ներկայացրեց Մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի ղեկավար Ռոբերտ Դալլաքյանը, որը նշեց, որ անցած տարվա համեմատ կանոնակարգում առանձնապես փոփոխություններ չեն եղել:
Դալլաքյանը տեղեկացրեց նաեւ, որ 2004թ. առաջնությանը մասնակցելու է 8 թիմ, իսկ առաջին խմբի մասնակցելեւ հայտ է ներկայացրել 16 թիմ, սակայն բացառված չէ, որ այս խմբում ընդգրկված թիմերի քանակը ավելանա:
2004թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը մեկնարկելու է ապրլի 8-ին, իսկ առաջին փուլը ավարտվելու է հուլիսի 10-ին: Մեկ ամսյա ընդմիջումից հետո օգոստոսի 10-ին կվերսկսվի 2-րդ փուլը եւ կավարտվի նոյեմբերի 7-ին:
Գավաթի խաղարկությանը մասնկացելու է 18 թիմ, որոնցից 7-ը բարձրագույն խմբից են, իսկ մնացած 11-ը ներկայացնում են 1-ին խումբը:
Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 9-ին, իսկ սուպերգավաթը` մայիսի 27-ին:
Այսուհետեւ գավաթային հանդիպումներում կկիրառվի «արծաթե գոլի» կանոնը, այսինքն եթե հանդիպումը ավարտվում է ոչ-ոքի եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում է առձանագրվում, ապա հանդիպումը շարունակվում է:
Գործկոմի անդամների մոտ դժգոհություն առաջացրեց այն փաստը, որ 1-ին խմբում հանդես եկող «Արարատը», «Լեռնային Արցախ-1»-ը եւ «Լեռնային Արցախ-2» թիմերը ըստ ոչ պաշտոնական լուրերի ունեն նույն ֆինանսական աղբյուրը:
ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնդրանքով բացառության կարգով այս տարի այս թիմերի թույլտատրվեց մասնկակցել 1-ին խմբին, քանի որ «Լեռնային Արցախ-2» թիմում հանդես են գալիս երիտասրդ ֆուտբոլիստներ, որոնք «Լ. Արցախ-1»-ում հանդես գալու հնարավորթյուն չունեն:
Այնուհետեւ կանոնակարգը դրվեց քվերակության եւ միաձայն ընդունվեց:
2-րդ հարցի հետ կապված զեկույցը ներկայացրեց լիցենզավորման բաժնի պետ Գեւորգ Հովհաննսիյանը եւ այն նույնպես ընդունվեց:
Այնուհետու «Դինամո-2000» թիմի նախագահ Լեւոն Հասրաթյանը ասաց, որ իրենց ակումբում լուրջ ներդրումներ է ցանկանում անել մի կազմակերպություն, որի ղեկվարները ներկայումս Ավստրալիայում են:
Ակումբի նախագահը առաջարկեց «Դինամո -2000» թիմի անունը վերանվանել «Դինամո - Զենիթ»: Որոշ հարցեր քննարկելուց հետո այս առաջարկը նույնպես ընդունվեց:
Բացի այդ «Բանանցի» ակումբի խնդրանքով, թիմի դուստր թիմը` «Սպարտակը», այսուհետեւ կկոչվի «Բանանց-2»: