Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Ադրբեջան` 2:2

Սպորտ
27a5432d2d9831d105178c4891735dc2

Շախմատի Հայաստանի հավաքականը աշխարհի թիմային առաջնության նախավերջին, 8-րդ տուրում, Ադրբեջանի ընտրանու հետ

Առաջինը ավարտվեց Վուգար Գաշիմով - Սերգեյ Մովսիսյան պարտիան: Կարճատեւ պայքարից հետո կողմերը 31-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին:

Քիչ անց ոչ-ոքի գրանցվեց Լեւոն Արոնյան - Թեյմուր Ռաջաբով մրցամարտը: Իսկ ահա չորրորդ խաղատախտակին հանդես եկող Գաբրիել Սարգսյանը սեւերով զիջեց Շախրիյար Մամեդյարովին։

Հանդիպման ելքը վճռվեց Վլադիմիր Հակոբյան - Ռաուֆ Մամեդով պարտիայում: Մեր շախմատիստը գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ եւ հավասարեցրեց ընդհանուր հաշիվը` 2:2:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 13 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը:

Վաղը կայանալիք վերջին տուրում մեր թիմը կհանդիպի Ուկրաինայի ընտրանու հետ, որը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի ընտրանուն եւ դարձավ մեր շախմատիստների գլխավոր մրցակիցը չեմպիոնի կոչման համար պայքարում, քանի որ իր ակտիվում ունի 11 միավոր: