A
A
Հնարավոր չէր տնից դուրս գալ, դուրս եկանք բալկոն՝ տեսանք գետը մեր բակով անցնում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլավերդի, Սանահին Կայարան թաղամաս: Բնական աղետից թերևս ամենաշատը հենց այս թաղամասն է տուժել: Այս պահին նշված թաղամասում իրականացվում է շքամուտքերի,ավտոտնակների և ճանապարհների մաքրում, տիղմից ազատում:
Փրկարար և կումունալ ծառայության աշխատակիցներին են միացել տեղի բնակիչները:
Վաղ առավոտից ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, բայց դեռևս բնակիչներից շատ շատերին չի հաջողվել մուտք գործել իրենց բնակարաններ :
Թաղամասում դեռևս գազ, լույս չկա:
Աղետից տուժած շենքերում կանայք ու երեխաները տարհանված են: