Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Պաշտոնական

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Armmonitoring-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները։

Երևան քաղաքում՝

Մայիսի 27-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին հնարավոր է, 28-29-ին և 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 29-ին, 31-ին, հունիսի 1-ին առանձին շրջաններում, 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-ի ցերեկը, 28-31-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-10 աստիճանով։