Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ալավերդու որոշ թաղամասերից Դեբեդն արդեն հետ է քաշվել՝ էլ ավելի ակնհայտ դարձնելով ավերածությունների ծավալը (տեսանյութ)

Ալավերդու որոշ թաղամասերից Դեբեդն արդեն հետ է քաշվել՝ էլ ավելի ակնհայտ դարձնելով ավերածությունների ծավալը: Սանահին կայարան թաղամասում առաջին հարկի բնակարաններն ամբողջությամբ լցված են ցեխով,գետի բերվածքով, բայց բնակարաններ մուտք գործելը դեռ անհնար է:

«Ցեխա կարում չենք,նոր մտիկ էի անում, մտիկ եմ անում, ստեղից կարում չեմ մտնեմ»,-ասում է բնակիչներից մեկը:

Թաղամասի բնակիչներին բաժին հասած ծանր իրավիճակում օգնության են եկել հարազատներ, ընկերներ ու բարեկամներ: Բոլորը գիտակցում են, որ աղետի հետեւանքները վերացնելու համար միայն պետական օղակների աշխատանքը բավարար չէ:

«Թումանյանն իզուր չի գրել. Է՛ն լոռու ձորն է, ուր հանդիպակաց…. Հենց էսօրվա համարա դա գրած, որ Դեբեդի հետ չի կարելի խաղալ »,-ասում է բնակիչներից մեկը: