Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Հասարակություն

ՏԿԵՆ Մ-6 միջպետական ճանապարհի այլընտրանքային երթուղիներ է առաջարկում

Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։
 
Ստորև ներկայացնում ենք փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.👇
❗Փակ երթուղիներ՝
1. Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան
✅ Այլընտրանքային երթուղիներ՝
⏩Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան
⏩Հայաստանի ներհանրապետական երթուղի
1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան
Նշենք, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ այս պահին տեղում են և ՆԳՆ-ի, մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները: