Բացել լրահոսը Փակել լրահոսը
36
A A
Հասարակություն

Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ

Հորդառատ անձրներիից Լոռու եւ Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաեւ Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակը։
 
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: