A
A
Երևանի Սիլիկյան թաղամասի կամրջից մեքենան վայր է ընկել
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 25-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել ցած:
Փրկարարներն ուղևորին մոտեցրել են շտապօգնությանը և հոսանքազրկել ավտոմեքենան: