Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Զախարովան՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի մասին վերջին հայտարարությունների մասին (տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հստակեցնել, թե ՀԱՊԿ անդամ որ պետություններն են, ըստ նրա, 2020 թվականի պատերազմի ժամանակ աջակցել Ադրբեջանին։

«Անկեղծ ասած՝ ես հետաքրքրված եմ, թե հատկապես որ երկրների մասին է խոսում Հայաստանի վարչապետը։ Ի՞նչ է, մենք ինքնե՞րս պետք է կռահենք, թե՞ մեզ հետո կպատմեն», - նշել է Զախարովան՝ հավելելով. - «Կարծում եմ, որ եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է, ապա տրամաբանական կլիներ, որ [այդ երկրները] բարձրաձայնվեին»։

Զախարովան այսօր մեկ անգամ ևս պնդել է, որ Ռուսաստանը արել է հնարավորը, որ «Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա»։