Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում

Մայիսի 22-ին ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղիյանի համգործակցությամբ աշխարհահռչակ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան, ՀՀ ազգային հերոս Շարլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ իրականացվել է մշակութային միջոցառում:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Շարլ Ազնավուրի մասին ֆիլմ, հնչել են նրա հանրաճանաչ երգերից։ Ռոբերտ Եղիյանը պատմել է նաև Շարլ Ազնավուրի կյանքի, ստեղծագործական մեծ ուղու, կատարած աշխատանքների և ազգանվեր գործունեության մասին: