Բացել լրահոսը Փակել լրահոսը
f6c8722d-d55b-4d71-9d2b-575540d13b32
A A
Պաշտոնական

Հուշամրցաշար՝ նվիրված ազգային հերոսի հոբելյանին

Հայաստանի ազգային հերոս Արկադի Տեր - Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան 85-ամյակին նվիրված Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Շահումյանի միջնակարգ դպրոցում անցկացվեց հուշամրցաշար՝ հրաձգություն և բասկետբոլ մարզաձևերից։

 Հուշամրցաշարին մասնակցում էին Շահումյանի, Արգավանդի միջնակարգ դպրոցների աշակերտներն ու Ապագա զինվոր հասարակական կազմակերպության սաները։ Երկու մարզաձևերում էլ առաջին հորիզոնականը զբաղեցրեց Շահումյանի, երկրորդը՝ Արգավանդի միջնակարգ դպրոցը։ Թիմերը պարգևատրվեցին շնորհակալագրերով, իսկ հաղթանակած թիմի երկու լավագույն հրաձիգները պատվոգրեր ստացան։