Բացել լրահոսը Փակել լրահոսը
445046570_417203947942380_3818160037031902261_n
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Մայիսի 22-ին, ժամը 08:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա տուժած:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Մ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Մ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է. կա տուժած:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Հ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
 
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: