Բացել լրահոսը Փակել լրահոսը
4114
A A
Հասարակություն

«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում, հաղթեց Շվեյցարիան, որը ներկայացրեց Նեմոն «The Code» երգով:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Խորվաթիան, երրորդը՝ Ուկրաինան:

Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն 2 միավոր ստացավ Լյուքսեմբուրգից, 8-ական միավորներ՝ Սան Մարինոյից, Ալբանիայից, Պորտուգալիայից, 6-ական միավորներ՝ Չեխիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, 3-ական միավորներ՝ Դանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, 7-ական միավորներ՝ Նորվեգիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Ավստրիայից, Լատվիայից, 4-ական  միավորներ՝ Շվեյցարիայից, Հունաստանից, 5 միավոր՝ Իսլանդիայից:

Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակը «Ժակո» երգով վաստակեց 183 միավոր և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: