Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էրդողան
A A
Քաղաքականություն

Ժամանակն է «դեն նետել անհիմն հիշողությունները»․ Էրդողանը՝ Հայաստանին

«Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է սփյուռքը, և կընտրի նոր սկզբի ճանապարհը պայծառ ապագայի համար», - ըստ Anadolu գործակալության՝ Իրաքից վերադառնալու ճանապարհին իրեն ուղեկցող լրագրողներին ասել է Ռեջեփ Էրդողանը։