![436431785_745680957754121_3806870521742911540_n 436431785_745680957754121_3806870521742911540_n](/static/articles/47/15/79/l-ERqgWgWK9X.jpg)
A
A
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Աջակցիր «Ա1+»-ինԴավթյանը հաղթող ճանաչվեց Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում եզրափակչում հավաքելով 14,833 միավոր: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք վաստակեց:
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Սա Հայաստանի 11-րդ օլիմպիական ուղեգիրն էր: Մարմնամարզիկներից ավելի վաղ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում իր մասնակցությունն ապահովել էր նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: