Բացել լրահոսը Փակել լրահոսը
561
A A
Հասարակություն

Ուկրաինայի հայերի միությունը Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգ է նվիրել

Ամստերդամում տեղի է ունեցել Սուրբ Հոգու հայկական եկեղեցուն նոր զանգի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Զանգը նվիրատվություն է Ուկրաինայի հայերի միության կողմից, հայտնում է AnalitikaUA-ն։

«Տեղի ունեցավ զանգի լվացման արարողությունը, որը վարեց տաճարի առաջնորդ Տեր Տարոն Թադևոսյանը։ Ծեսը, որը նախորդում է զանգի օծման գործողությանը, խորհրդանշում է զանգի մաքրումն ու պատրաստումն օգտագործմանը։

Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, ՈՒՀՄ շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, ՈՒՀՄ Խերսոնի ղեկավար Տիգրան Մկրտչյանը: Մասնակցում էին նաև ՈՒՀՄ ակտիվիստներ Արսեն Մելքումյանը՝ Ուժգորոդից և Լևոն Ղուլյանը՝ Օդեսաից։ Միջոցառումը տեղի ունեցավ Ամստերդամի հայկական համայնքի անդամների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միությունը ջանքեր է գործադրում ամբողջ աշխարհում հայկական մշակույթը պահպանելու և հանրահռչակելու համար։ Ուստի, Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգի փոխանցումը կարևոր իրադարձություն է ոչ միայն տեղի համայնքի, այլև ողջ հայ ժողովրդի համար։