Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գառնիից Գեղարդ ավտոճանապարհի հիմնանորոգում (տեսանյութ)

Մեկնարկել է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ33+500-կմ38+100 հատվածի հիմնանորոգումը։ Գառնիից Գեղարդ ավտոճանապարհի 4.6կմ երկարությամբ հատվածում կապալառուն այս պահին կատարում է հողային՝ ճանապարհային ծածկի քանդման աշխատանքներ։ Դրան կհետևեն հիմքի կառուցման‚ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։ Շինարարությունը կավարտվի այս տարվա ընթացքում։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։