Բացել լրահոսը Փակել լրահոսը
հհ պն
A A
Պաշտոնական

Վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող․ մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
 
Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։
 
Հիշեցնենք, որ Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
 
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:
Տվյալներն այս պահին ճշգրտվում են:
Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: