Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին․ Պեսկով

Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է TASS-ը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր»՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»։

Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ «ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոս»՝ տարեկան մի քանի միլիարդ դոլար։

«Հուսով ենք՝ Երևանում մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամք կտիրի, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- նշել է Պեսկովը։