Բացել լրահոսը Փակել լրահոսը
1133142
A A
Քաղաքականություն

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկվել 49 անձ

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկել 49 անձի։  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Մարտական եղբայրություն» կազմակերպությունից հայտարարել են, որ բերման ենթարկվածները իրենց կազմակերպության անդամներն են։ 

Ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր հայտարարություն տարածել՝ հայտնելով, որ Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ։