Ողբերգական դեպք՝ Ջրվեժում. հրդեհ է բռնկվել սեփական տանը. փրկարարները հայտնաբերել են տղամարդու կիսաայրված մարմին. Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 50 տանը հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Մարելուց հետո նշված տանը՝ բազմոցին, հայտնաբերել են տղամարդու կիսաայրված դի:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Բաղյանի հանձնարարականով՝ դին դիատարով տեղափոխվեց «Աբովյան» բժշկական կենտրոնի դիահերձարան: