![429973265_786741493490238_6024315874129137942_n 429973265_786741493490238_6024315874129137942_n](/static/articles/46/90/92/l-0Hyi7jsiXK.jpg)
A
A
Պեստիցիդների սխալ կիրառման դեպքում բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի քանակները կարող են գերազանցել թույլատրելի շեմը
Աջակցիր «Ա1+»-ինԳյուղատնտեսության զարգացման, առողջ և անվտանգ բերք ստանալու կարևոր նախապայմաններից մեկը բույսերի պաշտպանության միջոցառումների պատշաճ կատարումն է, ինչը ենթադրում է նաև պեստիցիդների օգտագործում։ Սակայն բարձր կենսաբանական արդյունավետություն ունեցող բարձրորակ պեստիցիդի առկայությունը դեռ բավարար չէ ցանկալի արդյունք ստանալու համար։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսական ծագման մթերքներում պեստիցիդների մնացորդային նյութերի մոնիթորինգային ծրագրի շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունում աճեցված մշակաբույսերում հայտնաբերվել են պեստիցիդների մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքեր:
![‼️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfe/1.5/16/203c.png)
![‼️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfe/1.5/16/203c.png)
2021 թվականի 14 մշակաբույսի ուսումնասիրություններով՝ պեստիցիդների արդեն 34 ազդող նյութի ավելցուկ է հայտնաբերվել: Սա ֆերմերների և հողօգտագործողների կողմից վարվող ոչ ճիշտ գյուղատնտեսության արդյունք է։
Մնացորդային նյութերի գերազանցումից խուսափելու համար խիստ կարևոր է պեստիցիդների ճիշտ, տեղին, ժամանակին և սահմանված քանակով օգտագործումը, ինչպես նաև՝ դրանց սպասման ժամկետների պահպանումը։ Այդ պայմանները հստակ սահմանվում են տվյալ պեստիցիդի մակնշմամբ և ուղեկցող հրահանգներով:
![‼️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tfe/1.5/16/203c.png)
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
Անհրաժեշտ է գիտակցել, որ պեստիցիդների սխալ կիրառման դեպքում բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի քանակները կարող են գերազանցել թույլատրելի շեմը՝ այն դարձնելով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր։