Բացել լրահոսը Փակել լրահոսը
408924119_362913750038067_6134623340658139165_n
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի արգելապատնեշին և շրջվել

Փետրվարի 26-ին, ժամը 02։32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Հայ ֆիդայիներ փողոցի օղակաձև խաչմերուկում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի արգելապատնեշին և շրջվել․ տուժածներ չկան:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: