Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Խոհանոցի պատուհանը բացել էր, մտել և ննջարանի պահարանից գողացել 700 հազար դրամ (տեսանյութ)

Հունվարի 28-ին, գիշերվա ժամը 2-ն անց, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացվեց հաղորդում բնակարանային գողության վերաբերյալ: Հայտնում էին, որ երեկոյան բացել են Շիրակացու փողոցի տներից մեկի խոհանոցի պատուհանը, մտել և ննջարանի պահարանից գողացել 700 հազար դրամ:

Դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հավաստի տեղեկությունները ստացվեցին արդեն կեսօրին: Նույն` Շիրակացու փողոցում գտնվող իր տանը հայտնաբերվեց 28-ամյա երիտասարդը, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Մուշի բաժին: Նա խոստովանեց, որ երեկոյան ժամը 10.30-ի սահմաններում մտել ու գողացել էր փողը:

Երիտասարդը նաև խոստովանեց, որ նման մի բան էլ կատարել է հունվարի 3-ին: Գիշերը, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, կտրել էր Գերցենի փողոցում գտնվող տան պատուհանի ճաղավանդակը, պատուհանով մտել տուն, խառնել իրերը, սակայն ոչինչ չէր գողացել:
28-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: