Բացել լրահոսը Փակել լրահոսը
7bf53927ab10cb5eb424fabbb64d8e1f_1708411884
A A
Պաշտոնական

Կրակոցներ են արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի եվրոպատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:Տարածքը պարեկ Մելիք Մելոյանն ու կրսեր պարեկ Ազատ Սահակյանը սահմանազատել են:Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև Nissan մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես առկա է կրակոցի հետք: