Բացել լրահոսը Փակել լրահոսը
1130637
A A
Պաշտոնական

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից բռնագանձել 15 միլիարդ դրամը գերազանցող գումար

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից հօգուտ պետության բռնագանձել 15 միլիարդ դրամը գերազանցող գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99-րդ հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Ø 7 անշարժ գույք.

Ø 1 տրանսպորտային միջոց.

Ø 2 իրավաբանական անձանցում մասնակցություն.

Ø 5 մլրդ 767 մլն 369 հազար դրամ՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել.

Ø 10 մլրդ 70 մլն 529 հազար դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ: