Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհաստանը կփակի սահմանները

Սպորտ
50686814bdf767f91ab021c5eee0675d

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության եզրափակիչ մրցաշարի օրերին Լեհաստանը կրկին կփակի սահմանը Եվրոմիության քաղաքացիների առջեւ, որոնք սահմանին կենթարկվեն նույնպիսի ստուգման, ինչպես մյուս երկրների քաղաքացիները:

Այդ երկրի արտաքին գործերի նախարար Եժի Միլերը հայտարարել է, որ կառավարությունը նման որոշում կընդունի 2012 թ սկզբին, երբ հայտնի կլինեն առաջնության մասնակից երկրները: «Եվրոպայի առաջնությունն այն միջոցառումներից է, որը խիստ հսկողության կարիք ունի»:

Նախարարը նաեւ հիշեցրել է, որ Եվրոմիության օրենսգիրքը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում Շենգենյան գոտում խստացնել ելքի ու մուտքի վիզան, ստուգումներ կազմակերպել երկրների սահմաններում անգամ դրանց քաղաքացիների համար: