Բացել լրահոսը Փակել լրահոսը
Fotoram.io
A A
Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին ու վարչապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել,  որ բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացումը և բազմաբնույթ կառուցողական համագործակցությունն ամբողջությամբ համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների հետաքրքրություններին: