Բացել լրահոսը Փակել լրահոսը
411224169_316886687974107_2531532024799503932_n
A A
Հասարակություն

Արագածավան գյուղում այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 14-ին, ժամը 15։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան գյուղի Մուրացանի փողոցում այրվում է խոտածածկ տարածք։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ այրվում է անասնակեր:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16։48-ին։ Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։