Թափոնների տեսակավորման նոր մոտեցում Ծաղկունքում
Աջակցիր «Ա1+»-ինԹափոնների տեսակավորման նոր մոտեցում Սևան խոշորացված համայնքի բնակավայրերում
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ»» հասարակական կազմակերպությունը Հայաստանում Նիդերլանդների Թագավարության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագրի շրջանակներում իրականացնում է թափոնների տեսակավորման լայնածավալ աշխատանքներ Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրում, որի շրջանակներում կազմակերպությունը մոտ 200 տնտեսություններում, կրթական, վարչական, բիզնես կառույցներում, Սևանի համայնքապետարանում, Ծաղկունքի հարակից 5 բնակավայրերի՝ Զովաբեր, Դդմաշեն, Գեղամավան, Գագարին և Վարսեր համայնքների վարչական և կրթական կառույցներում տեղադրել է թղթե, ապակե և/կամ պլաստիկե թափոններ տեսակավորելու համար նախատեսված տեսակավորման ամաններ:
Ծրագրի շրջանակներում «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն կազմակերպել էր հատուկ միջոցառում՝ ներկայացնելու Ծրագրի արդյունքները, որին ներկա են գտնվել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավարության փոխդեսպանը, դեսպանության աշխատակիցները, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի բնակիչները և այլոք:
Ծրագիրը միտված է նպաստելու վերամշակման ենթակա թափոնների կառավարման նոր մեխանիզմի ներդրմանը Ծաղկունք համայնքում, որը շնորհիվ ոչ միայն նվազում է աղբավայր տեղափոխվող թափոնների քանակը, այլ բարձրանում է քաղաքացիների ներգրավվածությունը համայնքներում թափոնների տեսակավորման գործում: Յուրաքանչյուր տնային տնտեսությունում տեսակավորման ամանների տեղադրումը թույլ է տալիս հիմք դնել թափոնների կառավարման նոր մոտեցմանը, որը նպատակ ունի հիմնարար լուծում տալ թափոնների կառավարման մեծագույն խնդրին: Ծրագրի շրջանակներում «Այ Էս Էս Դի» ՀԿ-ն կազմակերպում է նաև թափոնների հավաքագրման և դրանց վերամշակման կայան տեղափոխման աշխատանքները, իրականացնում է մի շարք կրթական և այլ միջոցառումներ՝ ակտիվորեն համագործակցելով համայնքապետարանի և շահառու այլ կառույցների հետ:
Ծրագիրը կունենա շարունակական բնույթ, ձեռքբերված արդյունքները ամրապնդելու ու զարգացնելու նպատակով, ինչպես խրախուսման մեխանիզմների կիրառմամբ համայնքում ձևավորված դրական դինամիկան պահպանելու համար, որպեսզի նախադպրոցական տարիքի երեխաները, դպրոցահասակները և մեծահասակները առավել մոտիվացված կերպով շարունակեն իրականացնել թափոնների տեսակավորումը: