Բացել լրահոսը Փակել լրահոսը
1125873
A A
Քաղաքականություն

Երևանում անցկացվել են ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ սեմինարներ

Եվրոպական միությունը (ԵՄ) Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) և Պատժամիջոցների լիազորված մասնագետների ասոցիացիայի աջակցությամբ դեկտեմբերի 7-ին և 8-ին Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնել էր ԵՄ պատժամիջոցներին նվիրված ուսուցողական սեմինարների շարք։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, սեմինարների հիմնական նպատակն էր ավելի բարձրացնել ԵՄ պատժամիջոցների և դրանց կիրառման վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև համագործակցությունն՝ այդ միջոցների հնարավոր շրջանցմանը հակազդելու համար:

Ըստ աղբյուրի՝ սեմինարների առաջին օրը տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են պետական պաշտոնյաներ։ Սեմինարի երկրորդ օրը նախատեսված էր ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմամբ հետաքրքրված հայ մասնավոր օպերատորների համար։ 

Սեմինարներն անցկացվել են ԵՄ ներկայացուցիչների և պատժամիջոցների կիրառման փորձագետների թիմի կողմից ներկայացումների և ինտերակտիվ հարց ու պատասխանների ձևաչափի շրջանակում:

Նշվում է, որ ԵՄ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերի կապակցությամբ, որոնք ուղղված են եղել ի հայտ եկած խնդիրների լուծմանը։