Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ նախարարը հրավիրված է՝ մասնակցելու ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։

Նշվում է, որ Միրզոյանը կմասնակցի նաև ԵՄ արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 11-ին Բրյուսելում նախանշված է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Հաղորդվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները և նրանց գործընկերները Արևելյան գործընկերության վեց երկրներից հինգից՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա և Ուկրաինա։