Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Միջոցառումներ Վայոց ձորի մարզում՝ նվիրված դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տարելիցին

Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվա 35-րդ տարելիցի համատեքստում սույն թվականի դեկտեմբերի 6-ին և 7-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում և համայնքապետարաններում անց են կացվել բնակչության պատրաստվածությանն ուղղված մի շարք միջոցառումներ:
 
Մասնավորապես՝ Եղեգնաձորի ավագ, Խնձորուտի և Բարձրունու միջնակարգ, Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցներում, Ջերմուկի կրթահամալիրում անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ կազմակերպության աշխատակիցների տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ, միևնույն ժամանակ Եղեգնաձորի և Արենիի համայնքապետարաններում՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով սեմինար պարապմունքներ։
 
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում անցկացվել է «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին ընդգրված էր պարեկային ծառայությունը և ՀԿԽԸ Վայոց ձորի մարզային մասնաճյուղը։
 
Երկարաշարժին դիմակայելուն ուղղված միջոցառումները բարձրացնում են երկրաշարժի դեպքում բնակչության՝ աշակերտների, անձանակազմի պատրաստվածությունը, միևնույն ժամանակ հնարավորություն են տալիս ձեռք բերել գործնական հմտություններ՝ վարվելակերպի կանոնների վերաբերյալ։