Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Հայրապետյան
A A
Հասարակություն

Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը (տեսանյութ)

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը։

Նշենք, որ  Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով Ռուբեն Հայրապետյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույք և բաժնետոմսեր։

 Նյութերին ծանոթանալու համար Հայրապետյանների ներկայացուցիչը ժամանակ է խնդրել։

Դատական նիստը հետաձգվել է մինչև 2024թ․ հունվարի 22-ը։