Բացել լրահոսը Փակել լրահոսը
407795743_661045792883961_7732359603201016785_n
A A
Պաշտոնական

Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ, իսկ 12,6%-ը` ճարպակալում

Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ, իսկ 12,6%-ը` ճարպակալում:
 
Հետազոտությունները վկայում են, որ քաղցր ըմպելիքների չարաշահումը ուղիղ կապ ունի երեխաների ավելցուկային քաշի և ճարպակալման հետ:
 
Այս երեխաները առողջական լուրջ խնդիրների առաջացման ավելի մեծ ռիսկ են ունենում, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման, ասթմայի և շնչառական այլ խնդիրների, քնի խանգարումների և լյարդի հիվանդությունների զարգացման առումով:
 
⚠️Նրանք կարող են նաև ունենալ հոգեբանական ազդեցություններ, ինչպիսիք են` ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան և սոցիալական մեկուսացումը:
 
Ապացուցված է, որ քաղցր ըմպելիքների ընդունման նվազեցմամբ բարելավվում է երեխաների առողջությունը: