Բացել լրահոսը Փակել լրահոսը
4163065
A A
Հասարակություն

Փարիզում տղամարդը, բղավելով «Ալլահ աքբար», դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ

Դեկտեմբերի 2-ի երեկոյան Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Դրա հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։

Հարձակվողը բերման է ենթարկվել։ Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ձերբակալությունից առաջ տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»։

Նախարարն ասել է, որ հարձակվողը տառապում էր հոգեկան խանգարումներից և բուժում էր անցնում . նա ոստիկանությանը հայտնի էր որպես արմատական իսլամի կողմնակից։

Ըստ Le Figaro-ի՝ տղամարդը հայտարարել է, որ դեմ է Պաղեստինում մուսուլմանների սպանությանը, ինչպես նաև Ֆրանսիային անվանել է Իսրայելի «մեղսակից»:

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է նաև, որ սպանվածը Գերմանիայի քաղաքացի է։