Բացել լրահոսը Փակել լրահոսը
a8fa6f42284f098993fae6af477d0265_1701585762
A A
Հասարակություն

Դանակահարություններ «Էրեբունի Մոլ»-ի մոտ. հիվանդանոց տեղափոխվածներից մեկը 15-ամյա տղա է

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխա:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Կարճ ժամանակ անց նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Մինչ բժիշկները պայքարել են վիրավորների կյանքի համար, իրավապահները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում գտնվող այգուց:

Ոստկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և դրսում՝ մի քանի 100 մ հեռավորությամբ, տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր:

Վիրավորներն են Երևանի բնակիչներ 15-ամյա Գոռ Հ.-ն և 19-ամյա Ռուբեն Մ.-ն:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: