Բացել լրահոսը Փակել լրահոսը
406646137_901967717951462_2415706495419029858_n
A A
Պաշտոնական

Լատվիայի Սեյմի Հայաստանի Խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խումբը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լատվիայի Սեյմի Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խումբը հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ։
***
Լատվիայի Սեյմի Հայաստանի Խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խումբը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում։ Խումբը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ հակամարտության հետագա սրումից և ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն, ինչպես նաև վերջիններիս անվտանգ վերադարձն ու բնակությունը Լեռնային Ղարաբաղում՝ միջազգային իրավունքի նորմերին և մարդու իրավունքներին համապատասխան։ Խումբը կոչ է անում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ միջազգայնորեն ճանաչված դիվանագիտական և քաղաքական մեխանիզմների միջոցով։
 
Եվրոպական միության ինստիտուտների ղեկավարների և անդամ երկրների հետ միասին ընդգծում է իր աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։
Սեյմի խումբը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին շարունակել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտությունից տուժած բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցությունը, ինչպես նաև արտահայտում է իր աջակցությունն ու կոչ է անում ուժեղացնել Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) կարողությունները:
***
Շնորհակալություն եմ հայտնում գործընկերոջս՝ Գունարս Կուտրիսին և խմբի մյուս անդամներին հասցեական արձագանքի և հայտարարության համար։