Բացել լրահոսը Փակել լրահոսը
1912707745_0_0_720_405_1920x0_80_0_0_6c30917cac5f73f9546c105d7b59f7e2.jpg
A A
Հասարակություն

Տանզանիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել

Տանզանիայում գնացքը բախվել է ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 32-ը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը։

Նշվում է, որ Դար էս Սալամից Մվանզա մեկնող ավտոբուսը բախվել է բեռնատար գնացքին երկաթուղային գծի հետ անցնող ճանապարհի վրա:

Միջադեպի պատճառները պարզվում են, սակայն արդեն ենթադրություն կա, որ ավտոբուսի վարորդն անցումում չի նկատել լուսացույցը։