Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դմիտրի Պեսկով
A A
Քաղաքականություն

Պուտինը դեռ չի նախատեսում հեռախոսով շփվել Փաշինյանի հետ․ նրան սպասում են․ Պեսկով

Նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի նախատեսում հեռախոսով շփվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասել է պարոն Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
Նրա խոսքով, սպասվում է, որ պարոն Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա տարեվերջին Սանկտ Պետերբուրգում։
 
«Եթե ​​պարոն Փաշինյանը ժամանի այնտեղ, իսկ նրան սպասում են ինչպես բոլորին, ապա խոսելու մեծ հնարավորություն կլինի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարների միջև շփումը կարող է տեղի ունենալ ավելի վաղ, «եթե պետությունների ղեկավարներն անհրաժեշտ համարեն դա անել ավելի վաղ, դա կլինի իրենց որոշումը»։
 
Այս մասին հաղորդում է Կոմեռսանտը